ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԲՋՆԻ

Մենք դասարանով գնացել էինք դեպի Բջնի։ Այնտեղ մենք տեսանք գետնի տակից դուրս եկող ջուր, այդ ջրի համը, ոնց որ ջերմուկի համ լիներ։  Տեսանք նաև Սևանից եկող Հրազդան գետը: Ընկեր Իվետան մեզ ասաց, թե  մենք Հրազդան գետի աջ թե ձախ ափում ենք։ Մենք գնացինք Եկեղեցի և այնտեղ երգեր երգեցինք։

Բջնիի_Ամրոց_5-400x300

Advertisements

Այցելություն դեպի Գաֆեսճյան կենտրոն

Մենք դասարանով գնացել էինք Գաֆեսճյան կենտրոն։ Այնտեղ մենք նկատեցինք Սասունցի Դավիթի որմնաքանդակը,որը ստեղծել է Արտաշես Հովսեփյանը։  Խաղեր էինք խաղացել և մեզանից ամեն մեկը  Սասուցի Դավիթի հեքիաթից մի նկար էր  նկարել։

Cascade_of_Yerevan_Tamanyan_street

pizap.com14952226624751

Զով գիշեր

գիշեր էր մութ և հով, արևը քնել էր անուշ երազներով, գեղեցիկ  կնայի վար, հանդադար աստղերը աչքերը վառ։ Հանգիստ խորն է երկինքը, կ սահի ժպտալով  նորալուսին։ Խաղ անող  գիշերը ,սիրուն ու հով աշխարհը կքնի շատ անուշ երազներով։

Արկածները դասամիջոցին

Դասամիջոցին, դպրոցի սրահում  մենք հեծանիվ էինք քշում։ Մի տղա գծերի վրայով սխալ քշեց և մի քանի հոգի բախվեցին  իրար։ Նրանք ընկան և նրանց մարմնի մասերը ցավացին։ Աղջիկները մեկ-մեկ տղաներին փակում էին պետքարանում։ Տղաները չէին  կարողանում դուրս գալ և ես օգնեցի բացել նրանց։

Իմ առաջին օրը դպրոցում

Իմ առաջին օրը դպրոցում, ես ուզում էի իմ ընկեր Սամսոնի կողքը նստեի, բայց  ինձ նստացրեցին մի կանաչ զգեստով մի աղջկա մոտ։

Ինձ թվում է, որ նա վատ հարևան չէ, ամեն ինչ լավ էր անցնում մինչև առաջին դասամիջոցը, բոլոր դասարանները շփոթվեցին իրար հետ և ես մտածեցի ընկեր գտնեմ և իր հետ խաղամ և ես գտա մի ընկեր որի անունը Արմեն էր։ Եվ ես ու Արմենը իրար հետ խաղացի։

Ջեկոյի արկածները Երևանում

Երբ պառավը և Ջեկոն հասան Երևան, նրանց պետք էր երկար քայլել։

Միքիչ քայլեցին, քայլեցին, հասան  օձերի տան մոտ։ Այդ օձերը կարող էին խոսել, և նրանք ասացին։

-Մեր համար ուտելիք կբերե՞ք, եթե չբերեք մենք ձեզ կուտենք։

-Դե կերեք դուք շատ փոքր եք չեք

 կարող մեզ ուտել, ասաց պառավը։

-Բայց մենք ձեզ համար կբերենք ուտելիք։

Եվ  պառավը ու Ջեկոն փախան այդ տեղից։

քայլեցին, քայլեցին, հասան մի տուն որտեղ պարզվեց տերն էր ապրում։

-Վայ Ջեկո, վայ Պառավ , Եկեք արագ։

-Ես չեմ կարող մնալ, ես պետք եմ իմ ընտանիքին, ասաց պառավը, և գնաց, Ջեկոյին թողեց տանը։

Հետո Ջեկոն սոված էր, տերը գնաց խանութ,երբ տերը եկավ Ջեկոն  տան մեջ պատահաբար  բենզին լցրեց, և տունը վառվեց։

Տերն էլ նոր տուն առավ, և նրան միշտ իրար հետ ապրեցին։